04/07/2020 15:10
Ճապոնիայում գտնվող ծերանոցում հայտնաբերվել է 14 մարդու դի
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայում գտնվող ծերանոցում գտնել են տասնչորս մարդ, ովքեր կյանքի նշաններ չեն տվել. այնտեղ ջրհեղեղները սկսվել են հորդառատ անձրևներից հետո, հայտնում է Kyodo-ն:
Նշվում է, որ մարդիկ «գտնվել են սրտի կանգի վիճակում»: Ճապոնիայում միայն բժիշկները կարող են հայտնել մահի մասին, բայց փրկարարները հայտնել են, որ այդ մարդիկ չեն շնչում: