04/07/2020 09:50
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին՝ պետք է պահպանել 21+5 ժամկետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ ՍԴ-ի մասին օրենքը չհրապարակի 21 օրից շուտ։ Նախագահ Արմեն Սարգսյանի հապշտապ հայտարարությունը՝ օրենքն ընդունելու օրը, որ ինքը չի ստորագրելու, եղել է Փաշինյանի հրահանգը։ Պայմանավորվել են, որ նա հայտարարում է այդ մասին, 1 օր անց էլ ԱԺ նախագահն է հրապարակում օրենքը։ Բայց աղմուկից հետո Միրզոյանը համոզել է վարչապետին, որ ԱԺ-ն արդեն մի քանի դրվագով «տապալել է» սահմանադրական կարգը, որ թույլ տա այդ մեկը չանել։
Միրզոյանի յուրային իրավաբանները հիմնավորումներ են ներկայացրել, որ պետք է պահպանել 21+5 ժամկետը։ Միրզոյանը խոստացել է, որ ՍԴ-ն «արդեն մերն է»՝ նիստեր չեն հրավիրվի։ Դա էր պատճառը, որ երեկ նա նորից գերազանցեց իր լիազորությունները՝ հայտարարելով, թե ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ին առաջարկել է հետաձգել Քոչարյանի հարցով նիստը։ Նաև տեղեկություններ կան, որ այդ փաստաթղթերը վաղուց են ԱԺ-ին տրամադրել, անգամ պատգամավորները ծանոթ են դրանց»: