04/07/2020 10:39
Սոմալիում նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է
Առնվազն յոթ մարդ է վիրավորվել Սոմալիի մայրաքաղաքի ծովային նավահանգստի մերձակայքում մահապարտ-ահաբեկչի կողմից մեկքենայի պայթեցման հետևանքով, հայտնում է տեղական Hiiraan Online պորտալը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ժամը 08: 00-ի սահմաններում: Մահապարտ ահաբեկիչը մեքենայով բախվել է հարկային գրասենյակի շենքին, որը գտնվում է նավահանգստի մուտքի դիմաց:
Նշվում է, որ պայթյունի վայրում հնչել են կրակոցներ: Ականատեսները տեսել են ծխի սև սյուներ:
Մինչ այժմ զինյալ խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար: