05/07/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 28 606 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 706-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 16 140 մարդ (+205), այս պահին բուժվում է 11 824-ը (+493)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 642 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 484 (+7), այլ պատճառներով՝ 158 (+1):
Մեկ օրում մահացել է 8 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: