06/07/2020 17:07
Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 տարեց. Սոնա Մարտիրոսյան
Մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 տարեց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված անձինք չկան:
«Սրանք 4 ամսվա տվյալներ են, ընդ որում՝ մահացած 10 տարեցները, կորոնավիրուսային վարակին զուգահեռ, ունեցել են նաև մի շարք քրոնիկ հիվանդություններ: Վերջին երկու-երեք շաբաթում մենք կորոնավիրուսով հիվանդ ընդամենը մեկ տարեց ունեինք, որը հիվանդանոցում էր:
Նա բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ ուներ, և նրան հնարավորինս երկար պահեցինք հիվանդանոցում: Բայց արդեն երկու-երեք շաբաթ է՝ բոլորը բուժհաստատություններից վերադարձել են: Սպասում էինք՝ այդ մի տարեցն էլ դուրս գրվեր, որ այլևս դեպք չունենանք», - նշեց Սոնա Մարտիրոսյանը: