06/07/2020 10:59
Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն. Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու: Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել…
Ամոթից քունս չի տանում… Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ…
Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:
Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:
Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:
Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին…
Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…
Ընենց որ, դմփ-դմփ-հու…»: