06/07/2020 12:52
Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ. Պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ։ Հաշվե՞լ եք կենսաթոշակառուն, ով ռիսկային խմբում է, օրական մեկ դիմակի համար ինչքան պիտի վճարի իր կենսաթոշակից...
Եթե ոչ՝ հաշվեք...Հետո հանեք կոմունալ վճարներն ու ասեք՝ հաց ոնց առնի...
Սա դիմակ դնելու ցուցումին չհակադրեք։ Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է հետևել ցուցումներին։ Սա պարզ սոցիալական հաշվարկ է, որ մտածելու տեղիք է տալիսլ չէ՞...»: