06/07/2020 17:44
Իսրայելը հետաձգել է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Հաբի Աշքենազին՝ «Kan» ռադիոյին տված հարցազրույցում, հայտնում է РИА Новости-ն:
«Դա օրակարգում չէ այսօր կամ վաղը: Ես չգիտեմ՝ արդյոք կկիրառվի սուվերենությունը, սակայն կարող եմ ասել, որ ԱԳՆ-ն դիվանագիտական գնահատականներ է պատրաստում, իսկ ՊՆ-ն գնահատում է անվտանգության ոլորտում ռիսկերը», - ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Իսրայելը ծրագրերը քննարկել է ավելի քան 30 ԱԳՆ ղեկավարների հետ, հիմնականում՝ Եվրամիության անդամ: Նրա խոսքով՝ նրանցից շատերը դեմ են Իսրայելի ծրագրերին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի հատվածում Իսրայելի սուվերենության տարածումը տեղի կունենա հուլիսին, և այդ ամսաթիվը չի փոփոխվի: