06/07/2020 15:18
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 160 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2613 նոր դեպք, մահացել է 160 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2613 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 243 051 մարդ, ապաքինվել՝ 20 408-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 731-ի: