06/07/2020 18:56
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են ՀՀ ԶՈւ վերաբերյալ տեղեկություններ կորզել. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են ՀՀ ԶՈւ վերաբերյալ տեղեկություններ կորզել։
Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն: