06/07/2020 11:30
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի (Տեսանյութ)
Ճապոնական Կյուսյու կղզում տեղատարափ անձրևները հանգեցրել են գետերի վարարման ու սողանքների. մահացել է առնվազն 40 մարդ, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Զոհերից 14-ն ապրել են Կումամոտո պրեֆեկտուրայի ծերանոցում, որը հեղեղաջրերով է լցվել: Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած: Տարերային աղետի հետևանքներից առավելապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան՝ 1000 հա տարածք ջրածածկ է եղել:
Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 4 700 տուն:
Վարչապետ Շինձո Աբեն աղետի գոտի է ուղարկել մոտ 10 հազար զինծառայողի՝ փրկարարներին աջակցություն ցուցաբերելու համար: