06/07/2020 13:39
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 135 պացիենտ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 135 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10296 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6611 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 687 862 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3579 մարդ, ընդհանուր առմամբ, 454 329 պացիենտ: