08/07/2020 10:32
Հնդկաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 740 հազարը
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը աճել է ավելի քան 22,7 հազարով և կազմում է 742.417, հայտնում են Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունից:
Հնդկաստանը կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Ըստ վերջին տվյալների ՝ հանրապետությունում բուժում է անցնում 264 944 մարդ, ապաքինվել է 456 830 պացիենտ: