08/07/2020 15:52
Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել. Արթուր Դանիելյան
Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Պարզեցինք, որ տեղի է ունեցել հետևյալը. Նարեկ Սամսոնյանը դիմակն իջեցրած ծխելիս է լինում, ոստիկանը մոտենում է, պահանջ ներկայացնում, որ դիմակ կրի: Նարեկը բացատրում է, որ ծխում է: Հենց այդ պահին մոտենում է ինչ-որ տղամարդ, սկսում է հայհոյախառն հակասամսոնյանական ելույթ ունենալ: Այսինքն՝ կոնկրետ անուն-ազգանունով, թիրախավորված գալիս են, իրեն մեղադրում, որ Նիկոլի դեմ է և ամեն ինչ անում են, որ Սամսոնյանն ինչ-որ կերպ պատասխանի այդ սադրանքին:
Բարեբախտաբար, նա սադրանքին չի պատասխանում, և ոստիկանները ստիպված են լինում առանց որևէ միջադեպի, առանց քրեորեն պատժելի արարք ֆիքսելու՝ Սամսոնյանին, այնումանայնիվ, բերման ենթարկել: Ենթադրում եմ՝ բերման ենթարկելը պլանավորված էր», - նշեց Արթուր Դանիելյանը:
Նրա խոսքով՝ իրենք կփորձեն հասկանալ, թե ոստիկաններն ինչ են անելու հաջորդիվ: