08/07/2020 17:10
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվել
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման 188 դեպք են արձանագրել, դա 14-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Ցուցանիշը հանրապետությունում ամենաբարձրն է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է Բուլղարիայի արողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:
Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6102-ի, նրանց թվում՝ 465 բուժաշխատող:
Վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով չորս պացիենտ, ընդհանուր արձանագրվել է 254 մահացու դեպք:
Հիվանդանոցներում բուժում է ստանում 483 պացիենտ, նրանցից 32-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: 3037 մարդ ապաքինվել է: