08/07/2020 09:44
«Հրապարակ». Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք ՍԴ. Մարուքյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հուլիսի 8-ին միանալո՞ւ են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը ԼՀԿ-ն չմիացավ՝ խոստանալով, որ հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո կմիանա։
«Մենք ասել ենք, որ այդ գործով նիստ լինելուց հետո կմիանանք», - ասաց Մարուքյանը։ Բայց ՍԴ դիմելու հարցով եռամսյա ժամկետ ունեք, իսկ եթե մինչ այդ Քոչարյանի գործով նիստ չանեն, ի՞նչ է լինելու։ «Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք, բայց ես չեմ կարծում, թե չեն քննի»։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են, 3 դատավորի լիազորությունները, ըստ իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների, դադարեցված են»: