08/07/2020 16:45
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 153 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2691 նոր դեպք, մահացել է 153 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2691 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 248 379 մարդ, ապաքինվել՝ 209 463 -ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 084-ի: