08/07/2020 19:22
Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել անկախ թեկնածուի կարգավիճակով: Այս մասին նա ասել է «Forbes»-ի հետ զրույցում:
«Իմ թեկնածությունը որպես հանրապետական կառաջադրեի, եթե չլիներ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Եթե Թրամփն ընտրարշավում է, ապա ես կմասնակցեմ որպես անկախ թեկնածու», - հայտարարել է Ուեսթը:
Նա նշել է, որ այլևս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած որ նրա կողմնակիցն է եղել վերջին տարիներին:
Միևնույն ժամանակ, երաժիշտը քննադատել է դեմոկրատներից իր թեկնածությունն առաջադրող նախկին փոխնախագահ Ջո Բայդենին՝ նրան հիշեցնելով աֆրոամերիկյան հանրակցությանը հասցեագրված հետևյալ խոսքերը.
«Եթե դուք չքվեարկեք իմ օգտին, ապա սևամորթ չեք»:
Ըստ Ուեսթի՝ նման արտահայտությունները ռասիզմի դրսևորում են:
Նա փոխնախագահի պաշտոնի համար ընտրել է իր ընկերոջը՝ Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին:
«Ընտրարշավի կարգախոսն «ԱՅՈ»-ն է», - նշել է Ուեսթը: