08/07/2020 13:53
Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
Կարեն Սեդրակյանն ԱԺ փակ քվեարկությամբ ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։
Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել է 86 պատգամավոր, կողմ է քվեարկել 80, դեմ՝ 6 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի համար Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջադրվել էր կառավարության կողմից: Սեդրակյանը ՏՄՊՊՀ անդամ էր ընտրվել նաև 2019 թվականին։
2019 թ. հունիսի 28-ից - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
2018 - 2019 թթ. - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական
2012 - 2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ
2009 - 2012 թթ. - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարիչ
2008 - 2009 թթ. - Արաբկիրի թաղապետարանի առևտրի, սպասարկումների, տրանսպորտի բաժնի պետի տեղակալ
2005 - 2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության բյուջետային գործընթացի կազմակերպման և պետական բյուջեի կատարման ընթացքի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ
2002 - 2005 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկային նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության առաջին կարգի մասնագետ