08/07/2020 16:54
Չինաստանը նշել է միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը
Չինաստանը պատրաստ է միանալ միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կրճատի իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության՝ սպառազինությունների հսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցուն:
«Եթե ԱՄՆ-ն պատրաստ է կրճատել իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, ապա Չինաստանը երջանիկ կլինի միանալ բանակցային գործընթացին: Սակայն իրականում մենք հասկանում ենք, որ դա անհնար է», - ասել է պաշտոնյան:
Նա նշել է, եթե «ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկրացնեն Ռազմավարական հարձակվողական սպառազինության կրճատման և սահմանափակման պայմանագիրը (ՌՀՍՊ), ապա Չինաստանը կմասնակցի բանակցություններին»:
Ֆու Ցունը համարում է, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Չինաստանի դիրքորոշմանն՝ ի տարբերություն ԱՄՆ-ի: