08/07/2020 13:00
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 57 մարդ է մահացել, 17-ը՝ անհետ կորել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով 57 մարդ է մահացել:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների՝ զոհվել է 57 մարդ, երկուսը հայտնաբերվել են առանց կյանքի նշանների, ևս 17-ը անհետ կորած են համարվում:
Հորդառատ անձրևը հասել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզի: Օիտա պրեֆեկտուրայում երկու գետ է վարարել:
Իշխանությունները դեռ չեն գնահատել վնասվածների չափը: Փրկարարները պլանավորում են շարունակել անհետ կորածների որոնումը:
Մինչդեռ օդերևութաբանները նախազգուշացնում են Ճապոնիայի կենտրոնական և արևմտյան մասերում ջրհեղեղի և սողանքների սպառնալիքի մասին: