08/07/2020 14:06
Քրոնիկ շնչառական հիվանդություններ ու քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք կարող են դիմակ չկրել բաց տարածքներում. պարետի նոր որոշումը
Շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել, նման որոշում է ստորագրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նոր որոշման՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից։