08/07/2020 18:40
Ռուսաստանում երկրի տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը
Ռուսաստանում տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի նախագահ Պավել Կրաշենիննիկովը:
«Այսօր Պետդումա է մտցվում «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» դաշնային օրենքի 1 հոդվածում փոփոխությունների մասին» նախագիծը», - ասել է նա:
Առաջարկվում է հստակեցնել տվյալ օրենքի տերմինաբանությունը:
«Առաջարկվում է ավելացնել մի պարբերություն՝ նշելով, որ ծայրահեղականությունը հավասար է ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը», - պարզաբանել է Կրաշենիննիկովը: