08/07/2020 17:38
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 173 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 173 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10 667 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6562 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 700 792 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8631 մարդ, ընդհանուր առմամբ՝ 472 511 պացիենտ: