09/07/2020 13:26
«Մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի, գնանք աշխատենք, բանկի փողերը տանք, որ գիշերը հանգիստ կարողանանք քնենք»․ Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են թույլատրել իրենց վերսկսել աշխատանքները՝ պահանջելով կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում։
«Մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի։ Գնանք աշխատենք, բանկի փողերը տանք, որ գիշերը հանգիստ կարողանանք քնենք։ Էսօր մենք հոգեպես ավելի շատ ենք հիվանդանում, քան՝ վիրուսից», - ասաց հավաքի մասնակիցներից երգիչ, հաղորդավար և հանդիսավար Էդիկ Կարապետյանը։
Նա նկատեց, որ համավարակի հնարավոր բռնկումը կանխելու համար իրենք պատրաստ են բոլոր քայլերը ձեռնարկել։
Վերջինս նաև նշեց, որ իրենք կառավարությունից հստակ պատասխան են ակնկալում և եթե կառավարությունը մերժելու է իրենց առաջարկը և չի թույլատրելու աշխատել, ապա այդ դեպքում գոնե բանկերին հորդորի արձակուրդ տրամադրել իրենց։
Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ եթե կառավարությունը չի լսելու իրենց պահանջը, ուրեմն թող իրենց այլ աշխատանքի տեղավորեն։