09/07/2020 17:43
Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մերժեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը։
«Սույն միջնորդությունը մերժելու մասին որոշումը խոչընդոտ չէ դատական քննության հետագա փուլերում այն կրկին ներկայացնելու համար՝ համապատասխան դատավարական գործողություններ իրականացնելուց հետո», - ասաց դատավորը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին: