08/07/2020 23:07
ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշել է չօգտագործել «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց, որով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որպեսզի ՄԻԵԴ-ը իրենց խախտված իրավունքների մասին դիմումը քննելու ընթացքում դադարեցնի ՀՀ խորհրդարանի կողմից ընդունած սահմանադրական փոփոխությունները։
Միջանկյալ միջոցի կիրառման պարագայում նրանք կշարունակեին պաշտոնավարել մինչև հիմնական դիմումի քննարկումը։
ՄԻԵԴ որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն դուրս է 39-րդ կանոնի կիրառման շրջանակից և չի պարունակում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։
ՄԻԵԴ-ը, սակայն, քննարկելու է, «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։