09/07/2020 18:30
Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Հարավային Կորեայից և Ճապոնիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հրաման տալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալ ամերիկյան զորքերը Հարավային Կորեայից և Ճապոնիայից դուրս բերելու վերաբերյալ, եթե Սեուլը և Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան:
Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը՝ ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ի տարբերություն ԱՄՆ բոլոր նախկին նախագահների, Թրամփն իրոք կարող է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ», - ասել է նա:
Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: