09/07/2020 18:50
Լավրովը քննարկում է անցկացրել Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կիպրոսցի գործընկերոջ՝ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ քննարկել է երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, ինչպես նաև կիպրական կարգավորման խնդիրը:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Քննարկվել է նաև կիպրական կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք քննարկման համատեքստում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կիպրոսը դե-ֆակտո բաժանվել է 1974 թվականին՝ Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիայի օկուպացրել է երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքներում հռչակվել է հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչում է միայն Թուրքիան: