09/07/2020 20:29
Մարդկանց մոտ COVID-19 հայտնաբերելու համար ԱՄԷ-ում օգտագործում են շներին
Արաբական Միացյալ Էմիրություններում ոստիկանությունը սկսել է շներ օգտագործել մարդկանց մոտ COVID-19 հայտնաբերելու համար: Այս մասին հաղորդում է «Al Arabiya»-ն:
Փոխանցվում է, որ անցկացվել են մի շարք հաջող դաշտային փորձարկումներ, որոնց ընթացքում ոստիկանության շները բարձր ճշգրտությամբ հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիաներ:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COVID-19 դեպքերի հայտնաբերումը շների կողմից տեղի է ունենում 92% ճշգրտությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Երկու շաբաթվա ընթացքում մի քանի հիվանդանոցներում անցկացվել են թեստեր: Ըստ հեռուստաալիքի՝ վերապատրաստված շները կկարողանան նույնականացնել վարակվածներին փողոցում պարեկելիս, ինչպես նաև մարդաշատ վայրերում, ինչպիսիք են կայարանները և օդանավակայանները:
Համաճարակի սկսվելուց ի վեր ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 53 հազար դեպք: Ապաքինվել է ավելի քան 42 հազար հիվանդ, 327-ը՝ մահացել: