09/07/2020 10:52
Մելանյա Թրամփի արձանը հրկիզել են
ԱՄՆ-ի առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը 2019-ին հայտնվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայում, այրվել է: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քանդակի գաղափարի հեղինակ Բրեդ Դաունիին:
Ոստիկանությունը նրան տեղեկացրել է միջադեպի մասին կիրակի, հուլիսի 5-ին, և հետաքննություն սկսել: Այրված քանդակը հանվել է այնտեղից: Վանդալիզմի պատճառը դեռ հայտնի չէ:
Քանդակը պատկերել էր Մելանյա Թրամփին կապույտ զգեստով, որով նա մասնակցում էր ամուսնու երդման արարողությանը: