09/07/2020 13:39
Կառավարության դիմաց միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին։
Ոստիկանները հայտարարեցին, որ ակցիան դադարեցված է՝ հորդորելով հեռանալ տարածքից, մինչդեռ ակցիայի ներկայացուցիչները հրաժարվեցին հեռանալ։
«Հրաժարվո՞ւմ եք լքել տարածքը, ուրեմն բերման ենք ենթարկում», - ասաց ոստիկաններից մեկը։
Դրանից հետո ակցիայի երկու մասնակից բերման ենթարկվեց։
«Տանը ուտելու բան չունենք, հինգ ամիս չենք աշխատում», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դիտարկմանը, թե արդյոք կառավարության սոցիալական աջակցության որևէ ծրագրից չեն օգտվել, ակցիայի մասնակիցն ասաց․
«Կներեք 23-24 հազար դրամով դուք ողջամի՞տ եք համարում հինգ ամիս ապրելը, անհայտ է՝ սա երբ կվերջանա։ Մի անգամ ստացել ենք, հինգ ամիս հնարավո՞ր է ընտանիք պահել»։