09/07/2020 14:35
«Իմ քաղաքում կանգնելու համար ինձ բերման են ենթարկում, զզվցրիք արա՛ արդեն»․ Ոստիկանները բերման ենթարկեցին դժգոհ քաղաքացուն
Ոստիկանները շարունակում են կառավարության շենքի տարածքից բերման ենթարկել ցուցարարներին, եթե անգամ վերջիններս պահպանում են սոցիալական հեռավորությունը։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են բերման ենթարկվում սոցիալական հեռավորություն պահպանվող քաղաքացիները՝ ոստիկանները պատասխանում են, որ հավաքը դադարեցված է և իրենք հորդորել են մասնակիցներին հեռանալ։
Կառավարության շենքի դիմաց քաղաքացիներից մեկը հարցրեց ոստիկաններին՝ որտե՞ղ պիտի կագնի իր քաղաքում, որպեսզի իրեն բերման չենթարկեն․
«Ինչքա՞ն վերև, ասեք՝ որտե՞ղ գնանք, որ կարողանանք կանգել մեր սեփական քաղաքի տարածքում, զզվցրիք արա՛ արդեն», - ասաց քաղաքացին՝ շարունակելով իր ճանապարհը։
Չնայած քաղաքացին արդեն հեռանում էր տարածքից՝ ոստիկանները նրա հետևից գնացին և բերման ենթարկեցին․
«Իմ քաղաքում կանգնելու համար ինձ բերման են ենթարկում», - հայտարարեց քաղաքացին։