09/07/2020 14:53
«Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են. քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը»․ ակցիայի մասնակից
Ստից ակցիա է, որ բռնում տանում են, բռնեք տարեք, հետո՞, կառավարության դիմաց ասաց ռեստորանային ոլորտի աշխատակից Անահիտ Սիմոնյանը։
«Ակնակալիք ընդհանրապես չունեմ ես էս պետությունից։ Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում ժողովրդի հանդեպ։ Ստից ակցիա է, որ բռնում տանում են։ Բռնեք տարեք, հետո՞։ Մի օր ժողովուրդը ոտքի ա կանգնելու», - ասաց նա։
Հարցին՝ վստա՞հ է, որ իրենց ոլորտի աշխատանքները վերսկսելու դեպքում կարող են պահպանել անվտանգության կանոնները, կինը պնդեց՝ կարող են։
«Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են. քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը»։