09/07/2020 12:55
Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ, նրանցից 19-ը՝ ոստիկանության սպա է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը:
Նշվում է, որ 19 ոստիկան և 17 ցուցարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել:
Ըստ ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի, ոստիկաններից մեկը կոտրել է երկու ոտքերը:
Բելգրադում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների հնարավոր ներդրման մասին:
Ըստ Սերբիայի ՆԳՆ-ի գնահատականների՝ հուլիսի 8-ին մոտ 5 հազար մարդ էր հավաքվել խորհրդարանի շենքի մոտ: