09/07/2020 11:27
Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի. Վարչապետը՝ ոստիկանապետին (տեսանյութ)
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ պարետատան երեկվա որոշմանը, որով մի շարք քաղաքացիներ, ովքեր ունեն որոշակի հիվանդություններ, կարող են բաց տարածքնբերում դիմակ չկրել:
«Որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական խնդիրներ ունեցող անձանց հետ և դա որոշակի խնդիրներ է առաջացրել: Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար դիմակի պարտադիր կրելու պահանջը հանել` պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր և այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակ իմանանան, թե դա իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի այս որոշման չարաշահումներ թույլ չտանք», - նշեց նա։
Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի: