09/07/2020 10:37
ԱՄՆ-ում 15 տարուց ի վեր առաջին անգամ կվերսկսեն մահապատժի կիրառումը
Հուլիսի 13-ից Միացյալ Նահանգներում կվերսկսեն մահապատժի կիրառումը դաշնային մակարդակում դատապարտված հանցագործների համար: Դա տեղի է ունենում 15 տարուց ի վեր առաջին անգամ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ուղղիչ հիմնարկների աղբյուրներին:
Մասնավորապես, մահաբեր ներարկումներ կարվեն Ինդիանա նահանգում երկու բանտարկյալի, որոնք մեղադրվում են երեխաների սպանության համար: Հանցագործների ընտանիքներին, ինչպես նաև նրանց զոհերի հարազատներին թույլատրվելու է մասնակցել մահապատժի: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նրանցից կպահանջվի կրել բժշկական դիմակներ:
Վերջին անգամ ԱՄՆ-ում դաշնային մակարդակում մահապատիժը կիրառվել է 2003 թվականին: