09/07/2020 11:36
Ճապոնիայում հայտարարել են 230 հազար մարդու տարհանելու մասին
Ճապոնիայի Կյուսյու կղզում 230 հազար մարդու համար ջրհեղեղի, գետերի վարարումների և սողանքների պատճառով տարհանում է հայտարարվել, հայտնում է NHK հեռուստալիքը՝ հղում անելով հավաքագրված տեղեկությանը:
Շաբաթ օրվա առավոտից Ճապոնիայում հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով առաջացած ջրհեղեղները, սողանքներն արդեն խլել են 59 մարդու կյանք, չորս մարդ գտնվում է ծանր վիճակում, 16-ը անհետ կորած է համարվում:
Համազգային գործերի նախարարությունը հայտնում է, որ Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 22-ում մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել է 4 700 տուն:
Տեղում աշխատում են փրկարարներն ու 10 հազար զինծառայող: