09/07/2020 14:25
Սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ մեզ հավաքեն տանեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան
Մենք եկել ենք կարևոր հարցերի պատասխան ստանալու, կառավարության դիմաց ասաց դերասան Բեն Ավետիսյանը։
«Բոլորն ունեն խնդիր այսօր՝ պահելու իրենց ընտանիքը։ Այդ ամենակարևոր հարցին պետք ա պատասխանել։ Մենակ դիմակ կրելով չի, էդ դիմակն արդեն ինչ-որ պայմանական բան ա դարձել. դիմակ թող չկրեն են մարդիկ, ովքեր հիվանդ են, շնչառական խնդիր ունեն, այդ ամեն ինչն ասում են չորս կամ հինգ ամիս հետո», - ասաց նա։
Անդրադառնալով ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների այսօրվա բողոքի ակցիային, որի ընթացքում մի քանի մասնակից բերման ենթարկվեց՝ դերասանն ասաց․
«Այստեղ մարդիկ հավաքվում են նրա համար, որ հարցին պատասխան ստանան, իսկ այդ հարցի պատասխանը մենակ բռնել տանելով չի, սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ մեզ հավաքեն տանեն, տուգանեն»։
Դերասանի հարցազրույցը կիսատ մնաց, քանի որ ոստիկանները վերջինիս հորդորեցին լքել տարածքն ու դադարեցնել ակցիան։