09/07/2020 17:46
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 221 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2079 նոր դեպք, մահացել է 221 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2079 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 250 458 մարդ, ապաքինվել՝ 212 176-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 305-ի: