09/07/2020 09:25
«Հրապարակ». Հայաստանից Արցախ մեկնողները վճարում են 7-հազարական դրամ ռապիդ թեստերի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանից Արցախ մեկնող մեր հայրենակիցները սահմանային անցակետում վճարում են 7-հազարական դրամներ։ Դա ի՞նչ գումար է՝ հարցրինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ «Կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված է այդ գումարը։ Արագ թեստերի՝ ռապիդ թեստի գումարն է, որ գանձվում է», - ասաց նա։
Մեր տեղեկություններով, քննարկվում է նաև ոչ թե ռապիդ թեստ անցկացնելու հարցը, որի սխալվելու հավանականությունը բավական մեծ է, այլ՝ ՊՇՌ թեստի, որի արժեքն ավելի բարձր է, վստահելիությունը՝ նույնպես։ Խոսնակը չհերքեց՝ ասելով, որ քննարկման փուլում է հարցը․ «Մի բան ակնհայտ է, որ խստացումների միջոցով է հնարավոր կառավարելի պահել իրավիճակը»»: