09/07/2020 17:38
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 176 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 176 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10 843 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6509 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 707 301 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 8805 մարդ, ընդհանուր առմամբ՝ 481 316 պացիենտ: