09/07/2020 13:57
Առողջապահության նախարարը հայտարարեց, որ երգելը վնաս է, հետո կասեն՝ շնչելն ա վնաս, հետո՝ գնացեք մեռեք․ Ակցիայի մասնակից
Ինչ խելքներին փչում ա, անում են, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ռեստորանային ոլորտի երգչուհի Աննա Չադրանյանը։
«Մեր խելացի, հարգարժան առողջապահության նախարարը հայտարարեց, որ երգելը վնաս է։ Դա էլ հիմա նոր բան ա, հետո կասեն՝ շնչելն ա վնաս, հետո՝ գնացեք մեռեք», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ այս հարցով ոլորտի ներկայացուցիչները նաև հանդիպել են պատգամավորների հետ, ովքեր խոստացել են երեք օրվա ընթացքում լուծել հարցը, մինչդեռ այդպես էլ պատասխան չեն ստացել նրանցից։
Ակցիայի մասնակիցը նաև նկատեց, որ անհասկանալի է, թե ինչու ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին չեն թույլատրում գործունեություն ծավալել այն դեպքում, երբ մարզասրահներն, օրինակ, գործում են և նրա խոսքով, այստեղ սոցիալական հեռավորություն չի պահպանվում, մարզասարքերն էլ չեն ախտահանվում։