09/07/2020 15:50
Արտոնություն՝ «Արմենիա վայն»-ին. կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով
«Արմենիա վայն» գործարանը կօգտվի մաքսատուրքի ազատման արտոնությունից, որոշումը կայացվել է կառավարության նիստում։
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 255 նոր աշխատատեղ:
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 1․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:
Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ: