09/07/2020 12:30
«Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կկնքվի ավելի քան 8 միլիոն դոլար արժեքով պայմանագիր
Կառավարությունը թույլատրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 8 միլիոն 857 հազար 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը:
Ենթակայանի վերակառուցման ընդհանուր արժեքի շուրջ 70%-ը կազմում է փոխարինման ենթակա սարքեր-սարքավորումների արժեքը:
Ծրագրով նախատեսվում է էլեկտրամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացում, հաղորդման առկա հզորությունների ավելացում: