10/07/2020 15:32
Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ անվճար ուսուցում կստանան Ռուսաստանի առաջատար բուհերում
Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ անվճար ուսուցում կստանան Ռուսաստանի առաջատար համալսարաններում՝ բակալավրիատի, մագիստրոսի և ասպիրանտի ծրագրերով՝ Ռուսաստանի Դաշնության սահմանած քվոտաներով։ Հավաքագրումը կազմակերպվում է նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի թիրախային քվոտաներով՝ ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման համար՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության շրջանակում։
Չնայած կարանտինին, գարնանը, հեռավար-առցանց եղանակով Երևանում գտնվող գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնում անցկացվել է 2020/21 ուս. տարվա թեկնածուների ընտրական փորձնական թեստավորումը.
«Մաթեմատիկայի, ֆիզիկայի, բիոլոգիայի, քիմիայի և ռուսաց լեզվի թեստերը հանձնել են 300 թեկնածուներ, և ամեն տարի ցանկացողների թիվը ավելանում է: Երիտասարդությունը պետք է օգտագործի այս հնարավորությունը և հետագայում վերադառնա՝ աշխատելու իր երկրի տնտեսության զարգացման», - նշեց Երևանում ԳՄՌԿ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մարգարյանը:
Գործընկեր-համալսարանականների ցանկում ընդգրկված են ավելի քան 500 ուսումնական հաստատություններ, որոնց թվում է նաև ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը։ Յուրաքանչյուր տարի քվոտաներով Հայաստանից ռուսաստանյան բուհեր են ընդունվում ավելի քան 200 թեկնածուներ, նրանցից շուրջ 60-ը ընտրում են Ռուսաստանի առաջատար բուհերի ինժեներա-տեխնիկական մասնագիտությունները։
Հայաստանի երիտասարդ մասնագետների պատրաստման կարևոր ուղղություններից են տեխնիկական մասնագիտությունները. մասնավորապես՝ միջուկային էներգետիկան ու տեխնոլոգիաները։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանի խոսքով՝ կադրերի պատրաստման հարցում հարկ է նշել Ռոսատոմի աջակցությունը։ «ԱԷԿ-ի մասնագետները, տարեկան քվոտաներով, ուսուցում են ստանում ՌԴ առաջատար բուհերում։ Գործող ԱԷԿ-ների համար այսօր հիմնական խնդիրը մասնագետների վերապատրաստման բարձր մակարդակն է՝ հաշվի առնելով ատոմային էներգետիկա ունեցող երկրների ժամանակակից փորձը։ Հայկական ԱԷԿ-ի համար դա հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով ԱԷԿ-ո արդիականացման ընթացիկ նախագիծը», - նշեց Գերա Սևիկյանը։
Ռուսաստանում ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների գծով ուսուցումը հնարավորություն է՝ ստանալ աշխարհում լավագույն պրոֆիլային կրթություններից մեկը։ Չէ, որ շատ կարևոր է, որպեսզի շրջանավարտի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները համապատասխանեն գործատուների հրատապ պահանջներին և ճյուղի կարիքներին։ Զգալի առավելություն է նաև այն, որ ուսանողները արտադրական պրակտիկա են անցնում ատոմային օբյեկտներում։
«Ռոսատոմի» մասին
«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:
Ռուսաստանի միջուկային բնագավառի 75-ամյակը
2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է:
Աշխարհում միակ միջուկային սառցահատային նավատորմը, արագ նեյտրոններով աշխատող ամենահզոր ռեակտորը, ներդրումը թվայնացման մեջ, միջուկային բժշկություն. և այս ամենը Ռոսատոմն է: