10/07/2020 15:43
ԱՀԿ-ից հայտարարել են, որ կորոնավիրուսը չի փոխվում
Կորոնավիրուսը դեռ չի փոխվել, ուստի հիվանդության ծանրությունը մնում է նույնը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նա հերքել է ենթադրությունները, թե COVID-19-ը թուլացել է:
«Դա ճիշտ չէ. Վիրուսը չի փոխվել», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Վույնովիչը նշել է, որ կա վիրուսի գենետիկական բազմազանություն, բայց դա չի նշանակում, որ այն փոխել է հիմնական գեները: