10/07/2020 18:02
ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման համար
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է միության 2021-2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո` Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար, եթե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit) հետո այդ երկրի հետ առևտրական համաձայնագրի շուրջը բանակցությունները ձախողվեն:
Այդ մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է ուրբաթ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջետային պլանի մեջ մտցնել հոդված՝ միության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու մասին», - ասել է նա: