10/07/2020 16:07
Չինաստանը պատասխանելու է ամերիկյան պատժամիջոցներին
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ է սահմանելու ամերիկացիների և ամերիկյան կազմակերպությունների նկտամամբ: ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ուրբաթ կայացած ճեպազրույցում այսպես է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:
«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը և մերժում ենք այն», - ասել է Չժաո Լիցզյանը:
«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարքագիծ են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ», - ավելացրել է դիվանագետը:
Հարցին, թե հատկապես ով է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
«Եթե ԱՄՆ-ն շարունակի նման քայլերը, Չինաստանը կոշտ պատասխան կտա», - ասել է նա: