10/07/2020 17:55
Ֆրանսիան կոչ է արել Իսրայելին հրաժարվել պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Իսրայելին հրաժարվել պաղեստինյան տարածքների բռնակցման պլանների իրականացումից: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ, որն ուրբաթ տարածվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Մակրոնի հեռախոսազրույցի արդյունքներով:
Նշվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը «նրան հիշեցրել է Մերձավոր Արևելքում խաղաղության՝ Ֆրանսիայի կողմնակցության մասին և խնդրել ձեռնպահ մնալ պաղեստինյան տարածքների բռնակցման որևիցե միջոցի ձեռնարկումից»:
Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծված է, որ «այդ քայլը կհակասի միջազգային իրավունքին» և սպառնալիքի տակ կդնի երկու պետությունների ստեղծման հիման վրա մերձավորարևելյան խնդիրի լուծումը:
Հայտարարության մեջ նշված է, որ «հանրապետության նախագահը վերստին ընդգծել է Իսրայելի անվտանգությանը և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հասնելու նրա վճռականությանը Ֆրանսիայի հաստատուն կողմնակցության մասին»:
Մակրոնը նաև «հայտնել է իր նվիրվածությունը բարեկամությանն ու վստահությանը, որոնք կապում են Ֆրանսիան և Իսրայելը»: